հիմնական կայք
Լրահոս

«Այս գործում ամենակարևորը Լևոն Սարգսյան անուն ազգանունն է, որ շրջանառվել է». Ամրամ Մակինյան. 168.am

«Այս գործում ամենակարևորը Լևոն Սարգսյան անուն ազգանունն է, որ շրջանառվել է». Ամրամ Մակինյան. 168.am Այսօր Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել էր, որ ՀՀ քննչական կոմիտեն Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարության ընթացքում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առիթով քննվող քրեական գործի շրջանակում մեղադրանք է առաջադրել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորը՝ Լևոն Սարգսյանին:


«Լևոն Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 311-2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով: Հայտարարվել է հետախուզում: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ»,- ասել էր Հարությունյանը:

168.am-ի հետ զրույցում Լևոն Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը նախ նշեց, որ խոսքը մեղադրանք առաջադրելու մասին չէ. իր պաշտպանյալը որպես մեղադրյալ է ներգրավվել: Բացի դրանից, խոսքը նաև այսօրվա մասին չէ: Որպես մեղադրյալ` այդ գործում Լևոն Սարգսյանին ներգրավելու մասին որոշում կայացրել են օրեր առաջ` սեպտեմբերի 5-ին, սակայն չգիտես ինչու, այդ մասին խոսում են հիմա:

«Փաստական առումով այն նյութերը, որոնք դրված են կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու հիմքում, խոսում են այն մասին, որ Լևոն Սարգսյանն ընդհանրապես առնչություն չունի իրեն վերագրված արարքին: Իրավական առումով ես, առանց անուններ նշելու, ասեմ, որ գործի նյութերում որպես մեղադրյալ ներգրավված ինչ-որ X անձ ցուցմունք է տվել և իմ տեղեկությունների համաձայն` ցուցմունքը տալուց հետո նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխվել է շատ կասկածելի հանգամանքներում: Ամեն դեպքում ես այդպես եմ գնահատում: Փաստորեն տվյալ անձի կալանավորումը դատախազության կողմից վերացվել է: Տվյալ անձը ցուցմունք է տալիս, որ մեկ այլ անձից լսել է, մեկ այլ անձն էլ ուրիշ այլ անձից է լսել, որ ևս մեկ այլ անձ կա, և նա ասել է, որ ենթադրաբար Լևոն Սարգսյանն առնչություն ունի այն ամենին, ինչ իրեն այժմ վերագրվում է»,- ասաց Ամրամ Մակինյանը:

Վերջինս նշում է, որ ուղղակի աբսուրդ է այս մեղադրանքը, և ցանկանում է ընդգծել, որ բացի այս անձը, որն այսօր գտնվում է վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ, այս գործով անցնող բոլոր անձանցից որևէ մեկը, իր ունեցած տեղեկությունների համաձայն, որքանով որ տիրապետում է իրեն հասանելի գործի նյութերին, հարցաքննված չէ և որևէ տեղեկություն այդ ամեն ինչի մասին չի հայտնել:

«Ես չեմ վախենում ասել, որ այդ անձը, այո, գտնվում է վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ, և այս մեղադրանքը իր ամբողջ ծավալով ամբողջովին ենթադրությունների վրա կառուցած մեղադրանք է: Ես ուզում եմ ընդգծենք նաև, որ լրատվամիջոցներում, հղում կատարելով Քննչական կոմիտեի հաղորդագրությանը, նշվում է, որ ձեռք է բերվել բավարար ապացույցների համակցություն: Ես` որպես իրավաբան, զարմացած եմ, թե նշած ապացույցներից որո՞նք էին ապացույց, և ի՞նչն էր բավարար: Այս գործում ամենակարևորը Լևոն Սարգսյան անուն ազգանունն է, որ շրջանառվել է: Այս քրեական գործում ամենակարևոր ապացույցը իմ գնահատմամբ Լևոն Սարգսյան անուն ազգանունն է: Մնացածը ինձ հասանելի գործի նյութերը ամբողջությամբ ուսումնասիրելիս համոզվել եմ, որ չկա անգամ ապացույցի նշույլ, որ կհիմնավորի առնչությունը իմ պաշտպանյալի: Էլ չեմ խոսում բավարար ապացույցների համակցության մասին»,-ասաց Լևոն Սարգսյանի պաշտպանը:

Մեր այն հարցին, թե Քննչական կոմիտեն հոդվածներ էր նշում իր հայտարարության մեջ, Ամրամ Մակինյանն ասաց, որ որպես մեղադրյալ Լևոն Սարգսյանին ներգրավելիս վերջինիս մեղսագրել են ՀՀ Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի հատկանիշներին համապատասխանող մեղադրանք:

«Դա փողերի լվացման հատկանիշներ պարունակող հոդվածն է և իրական կամ ենթադրյալ իրավունքների ազդեցությունը օգտագործելու մասին է, որ իբր թե Լևոն Սարգսյանը, հանդիսանալով Սերժ Սարգսյանի եղբայրը և Հատուկ հանձնարարություններով դեսպան, օգտագործելով իր իրական ազդեցությունը պաշտոնատար անձանց վրա, այս կամ այն ընկերության օգտին առավելություններ ձեռք բերելու մասով որոշակի գործողություններ է կատարել»,- մեկնաբանեց փաստաբանը:

Նա հավելեց նաև, որ ամենայն պատասխանատվությամբ հայտարարում է, որ որպես մեղադրյալ ներգրավելու որոշումը որևէ նշույլ չի պարունակում, թե Լևոն Սարգսյանն ի՞նչ գործողություն է կատարել, ի՞նչ է արել:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք