211652_close_icon
views-count916 դիտում article-date 16:40 11-09-2019

Վահագն Մելիքյանի հանդիպումը ԳԴՀ ԱԳՆ Կենտրոնական գլխավոր վարչության տնօրենի հետ

Սեպտեմբերի 9-ին աշխատանքային այցով Գերմանիայում գտնվող ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը հանդիպում ունեցավ ԳԴՀ ԱԳՆ Կենտրոնական գլխավոր վարչության տնօրեն Մարիա Մարգարետե Գոսսեի (Maria Margarete Gosse) հետ: Երկուստեք արժևորվեց Հայաստանի և Գերմանիայի միջև տարբեր հարթակներում հարաբերությունների զարգացման բարձր մակարդակը: Զրուցակիցներն ընդգծեցին, որ առկա է երկկողմ փոխշահավետ համագործակցության դեռևս չիրացված ներուժ՝ միաժամանակ վստահություն հայտնելով, որ փոխգործակցության զարգացման դրական դինամիկան լինելու է շարունակական: Զրուցակիցները մանրակրկիտ քննարկեցին անձնակազմի կառավարման, բյուջետային, կրթական ոլորտներում ՀՀ և ԳԴՀ ԱԳ նախարարություններում իրականացվող, այդ թվում` երիտասարդ դիվանագետների վերապատրաստման գործընթացները։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց ապահովելու երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև ոլորտային երկխոսության շարունակականությունը:

Նմանատիպ նյութեր