211652_close_icon
views-count1741 դիտում article-date 18:17 11-09-2019

Որս անելիս կրակել և անզգուշաբար վնասվածք է պատճառել դաշտում աշխատող մի կնոջ

Սեպտեմբերի 10-ին, ժամը 16.55-ին, ոստիկանության Արմավիրի բաժին հաղորդում է ստացվել, որ Գետաշեն գյուղի դաշտերում որսորդներից մեկի անզգուշությամբ արձակված կրակոցից վնասվել է դաշտում աշխատող կնոջ թևը: Պարզվել է, որ սեպտեմբերի 10-ին, ժամը 16.50-ի սահմաններում, Նալբանդյան գյուղի 48-ամյա բնակիչը Գետաշեն գյուղի դաշտերում համագյուղացու հետ որսի ընթացքում իր անվամբ գրանցված որսորդական հրացանով կրակելիս անզգուշաբար վնասել է դաշտում աշխատող գետաշենցի 65-ամյա մի կնոջ պարանոցը. կինը բուժօգնության չի դիմել: Նշանակվել են դատաձգաբանական և դատաբժշկական փորձաքննություններ: Նալբանդյան գյուղի բնակիչ երկու տղամարդիկ բաժին են ներկայացրել իրենց անվամբ գրանցված որսորդական հրացանները և տվել խոստովանական բացատրություններ: Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր