211652_close_icon
views-count1268 դիտում article-date 17:06 11-09-2019

Հետախուզվողը հայտնաբերվեց Արարատի մարզի Բյուրավան գյուղում

«Նելեգալ-2019» օպերատիվ կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Մաշտոցի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 10-ին, ժամը 18.00-ին, Արարատի մարզի Բյուրավան գյուղից բերման է ենթարկվել 53-ամյա Հրաչյա Հ.-ն, որը օգոստոսի 10-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 1-ին մասի մեղադրանքով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր