211652_close_icon
views-count1230 դիտում article-date 20:52 11-09-2019

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Սեպտեմբերի 10-ին, ժամը 00.05-ին, Երևանի Չարենցի փողոցում իրար են բախվել «Տոյոտա» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ, այնուհետև «Օպել»-ը բախվել է կայանված «Սուբարու»-ին. «Օպել»-ի 33-ամյա վարորդը և «Տոյոտա»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Սեպտեմբերի 10-ին, ժամը 01.20-ին, Երևանի Չարենցի փողոցում իրար են բախվել «Նիսան» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ, այնուհետև «Ֆոլքսվագեն»-ը բախվել է կայանված «Մերսեդես»-ին. «Ֆոլքսվագեն»-ի 27-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Սեպտեմբերի 10-ին, ժամը 00.05-ին, Երևանի Հալաբյան և Արզումանյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել երկու «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. մեքենաներից մեկի 36-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Սեպտեմբերի 10-ին, ժամը 08.00-ին, Երևանի Արզումանյան փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոլքսվագեն»-ի 70-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Սեպտեմբերի 9-ին, ժամը 23.30-ին, Երևանի Բագրատունյաց պողոտայում իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎ»-ի 32-ամյա վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Սեպտեմբերի 9-ին, ժամը 13.35-ին, Երևանի Արշակունյաց պողոտայում իրար են բախվել «Մերսեդես» բեռնատարը, «Սուբարու», «ՎԱԶ-2107», «ԿԻԱ» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես»-ի 53-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Սեպտեմբերի 10-ին, ժամը 06.30-ին, Երևանի Բաղրամյան պողոտայում «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը. 25-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Սեպտեմբերի 9-ին, ժամը 23.15-ին, Երևանի Դրոյի փողոցում «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 44-ամյա քաղաքացու, ապա բախվել կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի. վրաերթի ենթարկված քաղաքացին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Սեպտեմբերի 10-ին, ժամը 22.10-ի սահմաններում, Մասիս քաղաքի Երևանյան փողոցում իրար են բախվել «Օպել Աստրա» և «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և «Օպել Վեկտրա»-ի 43-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Սեպտեմբերի 10-ին, ժամը 00.30-ի սահմաններում, Սևան-Երևան ճանապարհի 35-րդ կմ-ին «Շկոդա Ֆաբիա» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհին գտնվող քարին. 37-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր