211652_close_icon
views-count1429 դիտում article-date 11:38 11-09-2019

2019թ. 1-ին կիսամյակի ընթացքում սահմանապահ զորքերը կանխել են ՀՀ պետական սահմանի խախտման 52 փորձ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումների կողմից կանխվել է ՀՀ պետական սահմանի խախտման 52 փորձ՝ 78 անձի մասնակցությամբ, բացահայտվել է սահմանային ռեժիմի խախտման 42 դեպք (84 անձ), պետական սահմանի ռեժիմի խախտման 2 դեպք (3 անձ) և պետական սահմանի անցման կետերի ռեժիմի խախտման 4 դեպք (5 անձ): Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից, նշված ժամանակահատվածում պետական սահմանի անցման կետերում հայտնաբերվել և սահմանված կարգով ՀՀ ոստիկանության ստորաբաժանումներ է հանձնվել հետախուզման մեջ գտնվող 1005 անձ: Իրականացված հետևողական աշխատանքների և անհրաժեշտ վերահսկողության ուժեղացման արդյունքում 2019 թ․ առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում 59%-ով նվազել են կարգապահական խախտումների և արձանագրված պատահարների ցուցանիշները: Հաշվետու ժամանակահատվածում խրախուսվել են սահմանապահ զորքերի 230, կարգապահական տույժի են ենթարկվել 37 զինծառայողներ: 2019 թ. առաջին կիսամյակում սահմանապահ զորքերում իրականացվել է ակտիվ կադրային աշխատանք, ինչի արդյունքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ սահմանապահ զորքերում զինվորական ծառայության անցած քաղաքացիների թիվն աճել է 35%-ով, իսկ նախորդ ամբողջ տարվա համեմատ՝ 5%-ով:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր