211652_close_icon
views-count1530 դիտում article-date 12:44 11-09-2019

Ջոն Բոլթոնից հետո ԱՄՆ-ի նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնականի պաշտոնին հավակնում է 10 մարդ. CNN

Առնվազն 10 մարդ է հավակնում ԱՄՆ-ի նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնականի պաշտոնին Ջոն Բոլթոնի պաշտոնաթողությունից հետո: Այս մասին սեպտեմբերի 10-ին հայտնել է CNN հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով աղբյուրների, փոխանցում է Tass գործակալությունը։ Նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմում օգնականի հավակնորդների թվում հեռուստաընկերությունն առաջին հերթին նշում է Իրանի խնդրով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուքին: Ըստ աղբյուրների՝ վերջինս այդ պաշտոնում ծառայության հարցում և լուրջ հեղինակություն է վայելում Սպիտակ տանը: Նրան մրցակցություն կարող է կազմել ԱՄՆ-ի զինված ուժերի պաշտոնաթող գեներալ-մայոր Ռիքի Ուոդելը, ով 1 տարի աշխատել է որպես ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի օգնական Հերբերտ Մակմասթերի տեղակալ: Հիմնական հավակնորդների եռյակում CNN-ը ներառել է նաև ԿԺԴՀ-ի հարցերով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Բիգենին, ում թեկնածությունն ավելի վաղ Սպիտակ տանը քննարկվել է Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնի համար: Նշված պաշտոնին են հավակնում նաև ազգային անվտանգության գծով Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Միք Մալվենիի խորհրդական Ռոբ Բլերը, Գերմանայում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Գրենելը, Նիդեռլանդներում ԱՄՆ-ի դեսպան Փիթ Հուքստրան, ազգային անվտանգության գծով ԱՄՆ-ի փոխնախագահ Մայքլ Փենսի խորհրդական Քիթ Քելոգը, ԱՄՆ-ի զինված ուժերի պաշտոնաթող գնդապետ Դուգլաս Մաքգրեգորը, պաշտոնաթող գեներալ Ջեք Քինը, ինչպես նաև Բոլթոնին օրոք ԱՄՆ-ի Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի ղեկավար Ֆրեդ Ֆլիտցը:

Նմանատիպ նյութեր