211652_close_icon
views-count3039 դիտում article-date 10:34 11-09-2019

Փաշինյանն ասուլիս է հրավիրում Վանաձորում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիս է հրավիրում Վանաձորում: Այս մասին նա հայտարարել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում։ «Սիրելի հայրենակիցներ. նախկինում խոստացել էի, որ իմ հաջորդ ասուլիսը տեղի է ունենալու Գյումրիում: Բայց քանի որ այդ հայտարարությունից հետո մի քանի անգամ տարբեր այցեր եւ միջոցառումներ եմ իրականացրել Գյումրիում եւ այս տարի եւս երկու խոշոր միջոցառում է նախատեսվում այնտեղ, որոշում կայացրի առաջիկա ասուլիսը տեղափոխել Վանաձոր: Ասուլիսը տեղի կունենա սեպտեմբերի 16-ին, ժամը 13.00-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում»,-նշել է Նիկոլ Փաշինյանը:

Նմանատիպ նյութեր