հիմնական կայք
Լրահոս

Ցամաքուրդային համակարգերից օգտվելը կդառնա պայմանագրային հիմունքներով․ «ՀՀ»

Ցամաքուրդային համակարգերից օգտվելը կդառնա պայմանագրային հիմունքներով․ «ՀՀ» «Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Մեր երկրի ցամաքուրդային համակարգերի ընդհանուր երկարությունը շուրջ 1695 կմ է, որից Արարատյան դաշտում՝ 1532 կմ (շուրջ 90 տոկոս): Վերջինիս նախագծային թողունակությունը կազմում է 36,3 խմ/վրկ կամ 1145,0 մլն խմ/տարի, և ապահովում է ջրի հեռացումը դեպի Մեծամոր, Հրազդան և վերջին հաշվով՝ Արաքս գետ:


Ի դեպ, Արարատյան դաշտի շուրջ 185 կմ երկարությամբ ցամաքուրդային համակարգերը նաև տարածքի ձկնաբուծական տնտեսությունների հետադարձ ջրերը տեղափոխելու համար են: Եվ ձկնաբուծական տնտեսությունների ավելացմանը զուգահեռ ավելացել է նաև այդ տնտեսություններից ցամաքուրդային համակարգ լցվող հետադարձ ջրերի ծավալը (կազմում է շուրջ 25,7 խմ/վրկ կամ 809 մլն խմ/տարի), ինչը, հասկանալի է, այդ համակարգերի պահպանման և շահագործման լրացուցիչ ծախսերի է հանգեցնում: Ջրային կոմիտեն ջրային օրենսգրքում փոփոխության առաջարկ է անում, ըստ որի վճար կսահմանվի՝ նվազեցնելով պետության բեռը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք