211652_close_icon
views-count4442 դիտում article-date 09:25 11-09-2019

Առաջիկա ամսվա ընթացքում սպասվում է գարդասիլ պատվաստանյութի նոր խմբաքանակի ներկրում. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով՝ գարդասիլ պատվաստանյութի շուրջ ընթացող զարգացումները, որոնք հանրության մեջ ստեղծել են հակասական տրամադրություններ, առաջիկայում նոր շարունակություն կունենան: Դեռ ամիսներ առաջ տեղեկացրել էինք, որ, մեր տեղեկություններով, հոկտեմբերին լրանում է ՀՀ-ում առկա պատվաստանյութի պիտանելիության ժամկետը, այնինչ մոտ 2000 չափաքանակ դեռևս չի սպառվել, քանի որ ծնողները հիմնականում հրաժարվում են իրենց երեխաներին տանել պատվաստման: Ավելին, այս հարցի կապակցությամբ ժամանակին գրավոր հարցում էինք ուղարկել՝ հասկանալու, թե իրականում ինչ քանակի մասին է խոսքը և ինչ գումարների: 40 օր անց ստացել էինք «զարմանահրաշ» պատասխան, որը ոչ մի հարցի չէր պատասխանում. «Պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստումների գործընթացը շարունակվում է և տարեկան ամփոփ տեղեկատվությունը կտրամադրվի լրացուցիչ»: Ըստ մեր հավաստի աղբյուրների՝ վերոնշյալ հարցը հաջողությամբ «ջրելով»՝ առողջապահության նախարարությունում ներկայումս առաջնային է դրված այն հարցը, թե ինչպես կարգավորեն և էլ ավելի մասսայականացնեն պատվաստման գործընթացը, քանի որ գարդասիլի վերաբերյալ հանրության մեջ շարունակում են մնալ կասկածներ, որովհետև տարաբնույթ մասնագիտական կարծիքներ կան ու մինչ օրս հստակեցված չէ՝ ի վերջո, դրանով պատվաստվելը պարտադի՞ր է, ցանկալի՞, թե՞ լրիվ հակառակը: Նշենք, որ առաջիկա ամսվա ընթացքում սպասվում է ևս 12․000 չափաբաժին՝ հաջորդ տարի պատվաստում իրականացնելու համար»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր