211652_close_icon
views-count3268 դիտում article-date 23:24 10-09-2019

Գյումրիում սեպտեմբերի 21-ին փակ են լինելու մի շարք փողոցներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ ոստիկանությունը հորդորում է ՀՀ անկախության 28-րդ տարեդարձի առթիվ Գյումրիում կայանալիք միջոցառումների մեկնել կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ավտոբուսներով, ինչպես և գնացքով, քանի որ միջոցառումների կապակցությամբ փակ են լինելու մի շարք փողոցներ և Գյումրում մեքենայով երթևեկելը լինելու է բավական դժվար։ «ՀՀ անկախության 28-րդ տարեդարձի առթիվ բազմաբնույթ միջոցառումներ կիրականացվեն Գյումրիում։ Սեպտեմբերի 21-ին կազմակերպվելու են համերգներ, կինոդիտումներ, հանրային քննարկումներ, ցուցահանդեսներ, տեղադրվելու են մարզերի կոլորիտը ներկայացնող տաղավարներ, իսկ երեկոյան ժամը 19-ին Վարդանանց հրապարակում տեղի կունենա գալա համերգ։ Անկախության օրվա արթիվ Գյումրու կենտրոնական զբոսայգում առանձին տաղավարներով կներկայանան Երևանում հայտնի բարերն ու սրճարանները։ Միջոցառումների մասնակցողներին հորդորում ենք ալկոհոլ օգտագործած վիճակում մեքենա չվարել։ Առհասարակ, ցանկալի է՝ Գյումրի մեկնել կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ավտոբուսներով, ինչպես և գնացքով, քանի որ միջոցառումների առթիվ փակ են լինելու մի շարք փողոցներ և Գյումրում մեքենայով երթևեկելը լինելու է բավական դժվար։ Մեր համաքաղաքացիներին հորդորում ենք միջոցառումների ընթացքում դրսևորել պատշաճ վարքագիծ, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոններն ու հասարակական կարգը՝ որպեսզի չխաթարվի օրվա տոնականությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր