211652_close_icon
views-count3832 դիտում article-date 21:51 10-09-2019

«Ռոմայի» մարզական տնօրեն. Հպարտ ենք Մխիթարյանին ձեռք բերելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Ռոմայի» մարզական տնօրեն Ջիանլուկա Պետրակին այսօր մամուլի ասուլիսում ներկայացրել է թիմի նորեկ, Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, հայտնում է [url=http://www.armsport.am/hy/news/2019/09/10/Mkhitaryan12/1014948]Armsport.am[/url]-ը: «Ուրախ ենք ներկայացնել Միքիին։ «Ռոմայում» բոլորի անունից կցանկանայի նշել, թե որքան ուրախ և հպարտ ենք համաշխարհային մակարդակի մեկ այլ խաղացողի հետ պայմանագիր կնքելու համար։ Վստահ եմ, որ նրա փորձառությունը, տեխնիկական ունակությունները և ինտելեկտը կբարելավեն մեր կազմի մակարդակը։ Կանենք լավագույնը՝ աջակցելու ֆուտբոլ խաղալու իր ցանկությանն ու ապահովելու նրան մոտիվացիայով, սիրով ու ջերմությամբ, որի կարիքը բոլոր խաղացողներն ունեն։ Կարծում եմ՝ «Ռոմայի» երկրպագուները ցույց կտան իրենց սերն այս խաղացողի հանդեպ»,- ասել է Ջիանլուկա Պետրակին՝ Մխիթարյանին լրագրողներին ներկայացնելուց հետո։ «Ռոմայի» մարզական տնօրենը նաև հայտնել է, որ Մխիթարյանը, հանուն իտալական թիմ տեղափոխվելու, համաձայնել է ավելի ցածր աշխատավարձի, քան ստանում էր «Արսենալում»․ «Երբ նրան վարձակալելու հնարավորություն ստացանք, օգտվեցինք դրանից։ Ֆուտբոլիստն էլ, իր հերթին, համաձայնեց ավելի ցածր աշխատավարձի՝ խաղալու հնարավորություն ունենալու համար։ Մենք ունենք մեր բյուջեն ու ֆինանսական պայմանները, և պետք է տեղավորվենք դրանում»,- ասել է Ջիանլուկա Պետրակին։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր