211652_close_icon
views-count2120 դիտում article-date 23:12 10-09-2019

Շուշիում տեղի է ունեցել ՀՀ և ԱՀ խորհրդարանների գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերը համակարգող մշտական հանձնաժողովների միջև հուշագրի ստորագրման արարողությունը

Արցախի Հանրապետության մշակութային կենտրոն Շուշի քաղաքում սեպտեմբերի 6-ին տեղի ունեցավ Հայաստանի և Արցախի խորհրդարանների գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերը համակարգող մշտական հանձնաժողովների միջև հուշագրի ստորագրման արարողությունը: Հանձնաժողովների նախագահներ Մխիթար Հայրապետյանն ու Արմեն Սարգսյանն իրենց խոսքում կարևորեցին հայկական երկու պետությունների օրենսդիր մարմինների միջև աշխատանքների խորացումը, ինչի վառ ապացույցն է սույն հուշագրի կնքումը: Հուշագիրը, ինչպես նշեց Մխիթար Հայրապետյանը, բացի հռչակագրային հոդվածներից նախատեսում է ակտիվ համագործակցային միջավայր ստեղծող կոնկրետ դրույթներ, ինչն էլ նոր որակ կհաղորդի հանձնաժողովների աշխատանքներին: Հուշագրի կնքումից հետո ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովի պատգամավորները հանդիպեցին Արցախի ԱԺ իրենց գործընկերների և ոլորտային նախարարներ Նարինե Աղաբալյանի և Լեռնիկ Հովհաննիսյանի հետ, քննարկեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ հարցեր:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր