1520 դիտում
23:00 10-09-2019
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Լիտվայի նորանշանակ դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոցկիենեին
Սեպտեմբերի 10-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Լիտվայի նորանշանակ դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոցկիենեին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։
Նախարար Մնացականյանը շնորհավորեց դեսպան Ստանիտե-Տոլոցկիենեին՝ պատասխանատու առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և վստահություն հայտնեց, որ նորանշանակ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի հայ-լիտվական բարեկամական հարաբերությունների ամրապնդմանն ու առավել խորացմանը:
ԱԳ նախարարը նորանշանակ դեսպանին ներկայացրեց Հայաստանի կառավարության բարեփոխումների օրակարգը և արտաքին քաղաքական առաջնահերթությունները՝ շեշտելով տնտեսական հեղափոխության համար նպաստավոր պայմանների ապահովման կարևորությունը: Այդ համատեքստում ընդգծվեց ԱԳՆ առաջնային գործառույթը՝ մեր անմիջական դերակատարների և միջազգային գործընկերների միջև համագործակցության հարթակներ ստեղծելու և այդ ամենը մեր զարգացման օրակարգի առաջմղմանը ծառայեցնելու առումով։
Անդրադառնալով ՀՀ-ԵՄ փոխգործակցությանը՝ նախարարն արժևորեց Եվրամիության և ԵՄ անդամ պետությունների հետ հարաբերությունների նոր իրավական հենք հանդիսացող ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի դերը՝ նաև որպես գործիք Հայաստանում ընթացող բարեփոխումները խթանելու համար: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն այս համատեքստում նաև առանձնահատուկ կարևորեց մարդկանց միջև շփումների խթանումը:
Տեղի ունեցավ մտքերի հանգամանալից փոխանակում միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք կարևոր հարցերի շուրջ:
Նմանատիպ նյութեր
1037 դիտում
18:58 27-09-2019
ՀՀ Աժ նախագահն ընդունել է ՀՀ-ում Լիտվայի դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին
859 դիտում
12:10 15-04-2022
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Հայաստանում Լիտվայի դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին
1783 դիտում
21:35 01-03-2019
Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է ԱՄՆ նորանշանակ դեսպան Լին Թրեյսիին
Այս բաժնից
463 դիտում
12:04 25-04-2024
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը
355 դիտում
11:26 25-04-2024
Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ