211652_close_icon
views-count2079 դիտում article-date 20:44 10-09-2019

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում տեղի կունենա ՅՈՒՆԻՍԵՖ-ի «UPSHIFT Հայաստան» ծրագրի ֆոտոցուցահանդեսն ու ծրագրի առաջին փուլի արդյունքների ամփոփումը

Սեպտեմբերի 11-ին Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում տեղի կունենա ՅՈՒՆԻՍԵՖ-ի «UPSHIFT Հայաստան» ծրագրի ֆոտո ցուցահանդեսն ու ծրագրի առաջին փուլի արդյունքների ամփոփումը: Երիտասարդներն անձամբ կներակայացնեն իրենց նախագծերն ու դրանք իրականացնելու ճանապարհին հանդիպած խնդիրները, կպատմեն ձեռք բերած հմտությունների ու իրենց երազանքների մասին: UPSHIFT-ը դեռահասների համար նախատեսված ՅՈՒՆԻՍԵՖ-ի գլոբալ ծրագիրն է, որը Հայաստանում իրականացվում է Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի» հետ համագործակցությամբ և «Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի» աջակցությամբ: Ծրագրի նպատակն է` Հայաստանում 12–18 տարեկան դեռահասներին 21-րդ դարի հմտություններ փոխանցելը և նրանց նախաձեռնողականությունն ու քաղաքացիական ակտիվությունը բարձրացնելը: Ցուցահանդեսը կբացեն Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցչի տեղակալ Լիվ Էլին Ինդրայթնը, Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ նախագահ Արթուր Նաջարյանը և «Գյումրու տեխնոլոգիական կենտրոն» ծրագրի ղեկավար Բելլա Հարությունյանը: Տասը թիմ, հիսուն դեռահասներ Գյումրիից ու Սպիտակից մասնակցել են UPSHIFT-ի առաջին փուլին և ներկայացրել գաղափարներ, որոնց շնորհիվ ուզում են իրենց համայնքն ավելի լավը դարձնել: Արի՛ միասին տոնենք UPSHIFT-ցիների նվաճումներն ու ծանոթանա՛նք Գյումրիում ու Սպիտակում հայտնված գունավոր անկյուններին, խելացի հավելվածներին ու «կանաչ» գաղափարներին:

Նմանատիպ նյութեր