հիմնական կայք
Լրահոս

Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. 51–ամյա վարորդը Արշալույս գյուղում Mercedes-ով բախվել է կայանված 06-ին. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. 51–ամյա վարորդը Արշալույս գյուղում Mercedes-ով բախվել է կայանված 06-ին. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ Երեկ սեպտեմբերի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 07:00-ի սահմաններում Աղավնատուն գյուղի բնակիչ, 51-ամյա Վարդան Ս.-ն իր վարած Mercedes մակնիշի 23 ՏՍ 883 համարանիշի ավտոմեքենայով Արշալույս գյուղի 1-ին փողոցում բախվել է նույն գյուղի բնակիչ, 29-ամյա Հայկ Ա.-ին պատկանող ВАЗ 2106 մակնիշի 28 ՏԼ 538 համարանիշի ավտոմեքենային:


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի վարորդ Վարդան Ս.-ն և նրա ուղևոր, համագյուղացի, 54-ամյա Հայկազ Վ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վաղարշապատ բժշկական կենտրոն:

Վարոդին ու վիրավորին առաջինը օգնության են հասել 06-ի վարորդն ու նրա հարազատները:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Կարեն Աբելյանի գլխավորությամբ:

Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղից ժամանել օպերատիվ խումբը՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Պետրոսյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Նարեկ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ֆոտոռեպորտաժ

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք