1134 դիտում
17:18 10-09-2019
ՀՀ էկոնոմիկայի նախարարն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ներկայացուցիչների հետ քննարկել է «Ներառական աճի դիագնոստիկա» գնահատում-զեկույցը
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ)հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերի գլխավորած պատվիրակությանը:
Նախարարն իր ողջույնի խոսքում նշել է. «Այսօր շատ կարևոր հարց ունենք օրակարգում՝ ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից պատրաստված «Ներառական աճի դիագնոստիկա» գնահատում-զեկույցը, քանի որ ներառականությունը առաջիկա տնտեսական աճի ամենակարևոր առանձնահատկությունը պետք է լինի»։
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ներկայացրել հանդիպմանը մասնակցող պատվիրակության անդամներին:
ՀՀ էկոնոմիկայի նախարարին զեկույցը ներկայացրել են ԱՄՆ ՄԶԳ Վաշինգտոնի գրասենյակի ավագ տնտեսագետներ Փոլ Օլիվերը և Ջոզեֆ Սփնաջերսը: Այն հիմնականում առնչվում է Հայաստանում ներառական աճին խոչընդոտող խնդիրներին և ռիսկերին։
Կողմերը հանդիպման ընթացքում քննարկել են զեկույցում առկա պնդումները, մտքեր փոխանակել արտահանմանը միտված տնտեսության զարգացման վերաբերյալ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել ևս մեկ աշխատանքային քննարկում ծավալել զեկույցի խորքային ուսումնասիրության և հետագա համատեղ աշխատանքների վերաբերյալ։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
283 դիտում
18:14 17-04-2024
Նախագահին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Հարավաֆրիկյան Հանրապետության դեսպան Շոայբ Կասուն
289 դիտում
18:02 17-04-2024
Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ