հիմնական կայք
Լրահոս

Հենրիխ Մխիթարյան. Հիմա նոր արկածներ եմ սկսում. Armsport.am

Հենրիխ Մխիթարյան. Հիմա նոր արկածներ եմ սկսում. Armsport.am Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը առաջին անգամ ասուլիս տվեց որպես իտալական «Ռոմայի» ֆուտբոլիստ, հայտնում է Armsport.am-ը:


«Ուրախ եմ այստեղ լինելուս համար: Մինչ գալս ինձ համար շատ դժվար ժամանակներ էին: Ուստի, հիմա նոր արկածներ եմ սկսում: Իհարկե, գիտեմ՝ ուր եմ եկել, գիտեմ՝ թիմն ինչի համար է խաղում, ինչ նպատակներ ունի ու կանեմ առավելագույնը, որ օգնեմ թիմին հասնել այդ նպատակներին:

Այսօր առաջին անգամ եմ հանդիպել թիմակիցներիս, մարզչին: Հիանալի մթնոլորտ է տիրում հանդերձարանում: Կարող եմ ասել, որ այս թիմը փայլուն ապագա ունի»,- ասաց Մխիթարյանն ու պատասխանեց լրագրողների հարցերին.

Իտալիայի հավաքականի հետ խաղին զրուցել եմ Ֆլորենցիի հետ թե՛ «Ռոմայի», թե՛ հավաքականների խաղի մասին: Նույնը՝ Ջեկոյի հետ: Ազգային հավաքականների խաղերն արդեն հետևում են, պետք է կենտրոնանանք «Ռոմայի» վրա:

Ազգային հավաքականում ես հարձակվողի հետևում եմ խաղում, շատ տարածություն եմ ունենում շարժվելու համար: Բայց վերջում պետք է աշխատեմ ավարտին հասցնել գրոհները: Իմ նախկին ակումբներում՝ «Արսենալում» ու ՄՅՈՒ-ում, իմ դերը մի փոքր այլ էր. փրձում էի խաղը կառուցել հետևից՝ կիսապաշտպանական գիծը միացնելով հարձակվողականին: Գուցե, շատ գոլեր չխփելուս հիմնական պատճառը դա էր:

Ընդհանրապես, փորձում եմ լավագույնն անել գոլ խփելու կամ փոխանցում անելու համար, որովհետև դրանք այն բաներն են, որոնցից ես հաճույք եմ ստանում:

«Շախտյորի» խաղին հետևել եմ ՉԼ-ում:Նրանք խաղը շատ մանրամասն էին վերլուծում: Դիտել եմ խաղը. շատ տպավորիչ ֆուտբոլ էին խաղում: Ինձ ամենից շատ տպավորեց այն, որ «Շախտյորը» հարձակվողական ֆուտբոլ էր խաղում մեծ թիմերի դեմ , նրանց դեմ չէին վախենում հարձակվել ու իրենց ֆուտբոլը ցույց տալ: Հույս ունեմ, որ Ֆոնսեկան նույնը կբերի «Ռոմա» ու մենք կկարողանանք ֆանտաստիկ ֆուտբոլ խաղալ ու ուրախացնել մեր երկրպագուներին:

«Ռոմայի» երկրպագուներից շատ նամակներ եմ ստացել Ազգային հավաքականի խաղերից հետո: Նրանց ուրախացրել էր իմ ցուցադրած խաղը: Ես նույնպես ուրախ էի, բայց ինչպես արդեն ասել եմ՝ հիմա կենտրոնացած եմ «Ռոմայի» խաղերի վրա, որը նոր է ինձ համար: Առավելագույնը կանեմ, մինչև վերջ կպայքարեմ այս ակումբի համար:

Չեմ վախենում ճնշումից, որովհետև ֆուտբոլ սկսել եմ խաղալ ճնշման տակ ու մինչև հիմա ճնշման տակ եմ: Եթե դու մեծ ֆուտբոլիստ ես, մեծ թիմերում ես խաղում, նշանակում է, որ ճնշման տակ ես լինելու, բոլորը հետևելու են քո յուրաքանչյուր քայլին: Եթե լավ բան անես, կամ սխալվես, նրանք գովելու են քեզ, կամ քննադատեն: Եփե ֆուտբոլ ես խաղում, պիտի պատրաստ լինես քննադատության: Եթե մեծ թիմում ես խաղում ևս պետք է պատրաստ լինես դրան: Ես հենց դա եմ անում:

Ես հեռացել եմ Անգլիայից ու եմ ուզում այլևս Անգլիայի մասին խոսել, որովհետև արդեն «Ռոմայում» եմ, ուզում եմ կենտրոնանալ Իտալիայի առաջնության վրա: Չեմ կարծում «Ռոմա» տեղափոխությունը հետքայլ է, որովհետև «Ռոման» մեծ ակումբ է, բոլորը գիտեն այդ մասին: Գուցե, ես չէի համապատասխանում անգլիական ֆուտբոլին ու կարծում եմ՝ նորմալ է, երևի, ժամանակն էր ինչ-որ բան փոխելու:

Ես Ա սերիայում խաղալու հնարավորություն ստացա: Շատ խաղացողներից էի լսել, որ այս լիգան հիանալի է ու փորձեցի գալ ու ինքս տեսնել դա: Կարևորն այն չէ, թե որտեղ ես խաղում, կարևորն այն է, որ հաճույք ստանաս քո խաղից: «Արսենալում» անցկացրած վերջին ամսում հաճույք չէի ստանում ու որոշեցի գալ «Ռոմա», որպեսզի կրկին երջանիկ լինեմ ու հաճույք ստանամ ֆուտբոլից:

Չեմ կարող ասել՝ ինչու «Արսենալը» բաց թողեց ինձ: Ես նրանց ղեկավարությունից չեմ: Բայց դա նաև իմ ցանկությունն էր, որովհետև գիտեի, որ շատ չեմ խաղալու ու հավանաբար, նստելու էի պահեստայինների նստարանին՝ ինչպես վերջին խաղերում ու որոշեցի փոխել ակումբս, գալ «Ռոմա»:

Այստեղ շատ խաղեր կանցկացնենք ու կարծում եմ՝ խաղալու ավելի շատ հնարավորություն կունենամ: «Արսենալի» համար ինձ վարձակալության տալու որոշում կայացնելը հեշտ չէր, բայց «Ռոմայի» ղեկավարության շնորհիվ տրանսֆերների վերջին օրը գործարքը հաջողվեց: Նրանք ինձ հնարավորություն տվեցին ցույց տալու, որ կարող եմ օգնել թիմին»:

Ասուլիսն ամբողջությամբ՝ Armsport.am-ում:

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք