հիմնական կայք
Լրահոս

Պուտինն Արթուր Չիլինգարովին պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» II աստիճանի շքանշանով

Պուտինն Արթուր Չիլինգարովին պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» II աստիճանի շքանշանով Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որի համաձայն` «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» II աստիճանի շքանշան է շնորհվել հայազգի բևեռախույզ, գիտնական, ՌԴ պետդումայի պատգամավոր Արթուր Չիլինգարովին։


Այդ մասին հայտնում է Ria Novosti գործակալությունը։

«Պարգևատրել Արթուր Նիկոլայի Չիլինգարովին ռուսական պետականության ամրապնդման գործում ունեցած մեծ ավանդի, պառլամենտարիզմի զարգացման և երկար տարիների բարեխիղճ աշխատանքի համար»,- ասվում է ՌԴ նախագահի հրամանագրում։

Փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետ-պորտալում։

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք