211652_close_icon
views-count1745 դիտում article-date 15:58 10-09-2019

Փոխարտգործնախարարն անդրադարձել է ՌԴ-ում հայկական վարորդական իրավունքի հետ կապված խնդրին

Ռուսաստանի Դաշնությունում հայկական վարորդական իրավունքով երթևեկողների նկատմամբ դրսևորվող սահմանափակումների հարցով Հայաստանի Հանրապետությունը շարունակում է աշխատանքներ իրականացնել: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 10-ին, ՀՀ Ազգային ժողովում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: «Ընդամենը երեկ Մոսկվայում Եվրասիական տնտեսական խորհրդի նիստն էր, որտեղ օրակարգում կրկին կար այդ հարցը: Այդ հարցը երկու ուղղությամբ է քննարկվում՝ բազմակողմ և երկկողմ: Բազմակողմ, քանի որ համապատասխան պայմանագիրը Եվրասիական տնտեսական միության մասին չի նախատեսում նման սահմանափակում: Երկկողմում, քանի որ այս սահմանափակումն իրականացվել է համապատասխան ռուսական օրենքով, և այդ օրենքն այնպես է ընդունվել, որ անդամ պետություններից միայն Հայաստանի վրա է տարածվում այդ սահմանափակումը: Այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են, և մենք հույս ունենք, որ կկարողանանք հասնել արդյունքի»,- ասաց Քոչարյանը:

Նմանատիպ նյութեր