հիմնական կայք
Լրահոս

Դավիթ Բեգինյանը շնորհավորել է Արցախի Հանրապետության հարկադիր կատարողներին՝ մասնագիտական օրվա առթիվ

Դավիթ Բեգինյանը շնորհավորել է Արցախի Հանրապետության հարկադիր կատարողներին՝ մասնագիտական  օրվա առթիվ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Բեգինյանը շնորհավորել է Արցախի Հանրապետության հարկադիր կատարողներին՝ մասնագիտական օրվա առթիվ։ Շնորհավորական ուղերձում ասված է.


«Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայության բոլոր աշխատակիցների և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Արցախի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության ողջ անձնակազմին` հարկադիր կատարողի օրվա առթիվ:

Վստահ եմ՝ ձեր մասնագիտական բարձր կարողությունների և փորձառության շնորհիվ հետագայում ևս հաջողությամբ կիրականացնեք Ծառայության առջև դրված խնդիրների լուծումն ու կնպաստեք ոլորտի հետագա զարգացմանը:

Կրկին շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ, մաղթում եմ խաղաղություն, առողջություն և արգասաբեր գործունեություն՝ ի բարօրություն մեր ժողովրդի ու Հայրենիքի»:

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք