211652_close_icon
views-count87399 դիտում article-date 12:44 10-09-2019

Գեղարքունիքի մարզում հայտնաբերվել է որպես անհայտ կորած որոնվող 15-ամյա աղջնակի դին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության մի քանի ստորաբաժանումներ՝ վարչության պետի օպերգծով տեղակալ Տիգրան Պետրոսյանի, նույն վարչության պետի ծառայության գծով տեղակալ Վազգեն Կիրակոսյանի, ոստիկանության Վարդենիսի բաժնի մի քանի ստորաբաժանումների ծառայողներ՝ Վարդենիսի ոստիկանապետ Սամվել Գալստյանի գլխավորությամբ, արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի և Վարդենիսի հրշեջ-փրկարարները, Գեղամասար խոշորացված համայնքի թվով 10 գյուղերի բնակիչներ իրենց գյուղապետերի հետ խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանի գլխավորությամբ այսօր՝ սեպտեմբերի 10-ին, շարունակել են 15-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քիչ առաջ երեխայի դին հայտնաբերվել է Կուտական գյուղից դեպի Կախակն գյուղի հարակից տարածքի սարալանջի հատվածում։ Այս պահին դեպքի վայր են ժամանում Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության խումբը։ Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2019/09/08/1134572/]հայտնել [/url]էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, սեպտեմբերի 8-ին, ժամը 08:30-ից Գեղարքունիքի մարզի Կուտական գյուղի 15-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները վերսկսվել էին: Աշխատանքներին ներգրավված էին ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, ոստիկանության Վարդենիսի բաժնի մի քանի ստորաբաժանումների ծառայողներ՝ Վարդենիսի ոստիկանության պետ Սամվել Գալստյանի գլխավորութամբ: Մասնակցում էին նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի և Վարդենիսի հրշեջ-փրկարարական ջոկատների մեծ թվով աշխատակիցներ, ինչպես նաև Սոթքի ոսկու հանքի աշխատակիցներն ու Կուտական գյուղի մեծ թվով գյուղացիներ՝ գյուղապետի գլխավորությամբ: Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, նախօրեին որոնողական աշխատանքներում օգտագործվել էր դրոն, իսկ նհաջորդ օրը որոնողական աշխատանքները կատարվել էին մի քանի կիլոմետր շառավղով, որտեղ կային խոտի դեզեր, ջրատարներ, ջրախողովակներ, անգամ ստուգվել էին այն սեփական տները, որտեղ մարդիկ չէին բնակվում: Ոստիկանները հայտնաբերել էին տների սեփականատերերին, հեռախոսով կապ հաստատել ու խնդրել էին՝ տերերը կամ նրանց բարեկամները ժամանեն գյուղ, որպեսզի հնարավոր լինր առանց արտաքին միջամտության տան ներսում ստուգումներ կատարել: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր