211652_close_icon
views-count1773 դիտում article-date 11:52 10-09-2019

Շվեդիայում կտեղադրեն Իբրահիմովիչի արձանը

«Լոս-Անջելես Գելաքսիի» հարձակվող Զլաթան Իբրահիմովիչի պատվին Շվեդիայում արձան կտեղադրեն: Արձան տեղադրելու նախաձեռնությամբ հանդես է եկել Շվեդիայի ֆուտբոլի ֆեդերացիան: 2,7 մետր բարձրությամբ և 500 կգ կշռով բրոնզե կոթողը տեղադրվելու ֆուտբոլիստի հարազատ Մալմյո քաղաքում: Բացումը կայանալու է հոկտեմբերի 8-ին: Շվեդիայի ֆուտբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Հոկան Շեստրանդտը նշել է, որ արձանը «հարգանքի տուրքը կլինի Շվեդիայի մեծագույն ֆուտբոլիստին և բոլոր ժամանակների լավագույն խաղացողներից մեկին»:

Նմանատիպ նյութեր