4657 դիտում
10:43 10-09-2019
ՊՆ-ում պաշտոնատար անձ է հեռացվել պաշտոնից․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Թավշյա հեղափոխությունից հետո ՊՆ-ում նախարար դարձած Դավիթ Տոնոյանը սկսել է մեծ բարեփոխումների շարք, սակայն նրա այդ քայլերը ՊՆ հնաբնակ պաշտոնյաներին այդքան էլ դուր չեն գալիս: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` հարցը հիմնականում վերաբերում է բանակին մատակարարվող ապրանքների գնումների գործընթացին: Տոնոյանը փորձել է վերջ տալ այն սխեմային, որով գնումների գործընթացում հաղթող են դառնում պաշտոնյաների հետ փոխկապակցված անձինք:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` օրերս բանակին անհրաժեշտ ապրանք մատակարարելու ու պայմանագիր կնքելու գործընթացը մի փոքր ուշացել է, եւ մի շարք խոշոր մատակարարների ՊՆ-ից որոշ պաշտոնյաներ ասել են` գումար տան բանակի համար անհրաժեշտ ապրանքը գնելու համար, հետո նոր գնումների մրցույթը կհայտարարեն, ու նրանք կհաղթեն մրցույթում: Եվ, ահա, այս գործընթացի մասին իմացել է նախարար Տոնոյանը եւ կանգնեցրել է գործընթացը, ու այս գործընթացի հետեւանքով, մեզ հասած լուրերի համաձայն, ՊՆ-ում մեկ պաշտոնատար անձ է հեռացվել պաշտոնից»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1203 դիտում
10:22 17-01-2014
Թուրքիայի գլխավոր դատախազը և նրա 5 տեղակալները հեռացվել են պաշտոնից
971 դիտում
12:13 18-03-2014
Պաշտոնից հեռացվել է Ադրբեջանի ամենաբարձրաստիճան գյուլենականը` Էլնուր Ասլանովը
Այս բաժնից
445 դիտում
08:37 23-04-2024
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ․ «Ժողովուրդ»
535 դիտում
08:24 23-04-2024
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»