3806 դիտում
10:21 10-09-2019
Ինչո՞ւ են պապիլոմավիրուսի հետազոտության ժամանակ նվերներ տվել․ «ՀՀ»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Վերջին շրջանում պոլիկլինիկա հրավիրված հատուկ տարիքային խմբի աղջիկները դատարկաձեռն չեն հեռացել: Նրանք հետազոտության համար մեզի նմուշ են հանձնել ու, որքան էլ զավեշտալի ու տարօրինակ է, դրա դիմաց նվեր են ստացել` կոսմետիկ, հիգիենիկ միջոցի տեսքով: Ընդ որում, մեր տեղեկություններով, անալիզի համար անհրաժեշտ տանից բերված մեզի նմուշը չի ընդունվել:
Թիվ 12 պոլիկլինկայի ներկայացուցիչ Լուսինեն, թերթի հետ հեռախոսազրույցում ասել է, որ ծրագիրն իրականացրել է «Ֆայդեք» ֆիրման: «100 աղջիկ է մասնակցել` 48 հոգի 20 տարեկան, 52 հոգի եղել է 17 տարեկան: Երեխաները մեծ հաճույքով․․․ անգամ խնդրել են, որպեսզի ծրագիրը շարունակական լինի, բայց չի եղել»,- տեղեկացրել է պոլիկլինիկայի ներկայացուցիչը: Նա ավելացրել է նաև, որ նպատակը լաբորատոր հետազոտությամբ պապիլոմավիրուսի առկայության ստուգումն է մեզի միջոցով: Հետազոտությունը Ֆրանսիայում է կատարվելու: Նա հաստատել է նաև մասնակիցներին նվերներ տալու փաստը. «Այո, բոլորը ստացել են»:
ՀՀ նախարարությունից բանավոր զրույցում նվերի հանգամանքը հերքել են, իսկ գրավոր հարցմանը չեն պատասխանել»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
26620 դիտում
16:36 19-04-2018
Պապիլոմավիրուսի դեմ պատվաստումներից հետո արգանդի պարանոցի քաղցկեղից մահվան դեպքերը կիսով չափ կնվազեն. Լևոն Ալթունյան
4964 դիտում
23:45 07-05-2016
Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ լիալուսինը ոչ մի կերպ չի ազդում երեխաների վրա
Այս բաժնից
21589 դիտում
18:45 22-04-2024
Այսպիսի «Вoлга» մեր օրերում դուք հաստատ չեք տեսել․ նրա փայլից կուրացել է անգամ «յաշիկը»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
4985 դիտում
16:17 20-04-2024
Ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա, ամեն ինչից տեղյակ եք լինելու․ ՆԳ նախարարը՝ տավուշցիներին