211652_close_icon
views-count1507 դիտում article-date 11:18 10-09-2019

Սոցապնախարարությունը 3.8 մլրդ դրամ է խնայել. սա կոռուպցիայի դեմ հետևողական պայքարի և արդյունավետության բարձրացման արդյունք է. Ն. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որում նշել է, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 3.8 մլրդ դրամ է խնայել, ինչը, ըստ նրա, կոռուպցիայի դեմ պայքարի և արդյունավետության բարձրացման արդյունք է։ Գրառման մեջ ասվում է. «Այս տարվա առաջին կիսամյակում կենսաթոշակների եւ նպաստների գծով Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը խնայել է 3.8 միլիարդ դրամ: Կարո՞ղ ենք ասել, որ սրանք այդ ոլորտներում կոռուպցիայի դեմ հետեւողական պայքարի եւ արդյունավետության բարձրացման արդյունք է: Այո, կարող ենք ասել: Խնայված միջոցները կծառայեն սոցիալական ապահովության ոլորտում այլ, երկար տարիներ չֆինանսավորված ծրագրերի ֆինանսավորման համար»:

Նմանատիպ նյութեր