հիմնական կայք
Լրահոս

Ողբերգական դեպք Կոտայքի մարզում. փրկարարները «Արգել ՀԷԿ»-ի ջրամբարից դուրս են բերել 65-ամյա տղամարդու դի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ողբերգական դեպք Կոտայքի մարզում.  փրկարարները  «Արգել ՀԷԿ»-ի ջրամբարից դուրս են բերել  65-ամյա տղամարդու դի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:15-ի սահմաններում ոստիկանության Չարենցավանի բաժին ահազանգ է ստացվել, որ «Արգել ՀԷԿ»-ի ջրամբարում տղամարդու դի կա:


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղեկությունը ոստիկանությունից փոխանցվել է Արտակարգ իրավիճակների նախարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն:

Դեպքի վայր է մեկնել թիվ 47 հրշեջ-փրկարարական ջոկատը, այնուհետև թիվ 15 հատուկ փրկարարական ջոկատը՝ փրկարար ծառայության փոխգնդապետ Բիձյանի գլխավորությամբ:

Հրշեջ-փրկարարները նշված ջրամբարից դուրս է են բերել 65-ամյա Աշոտ Ծատուրյանի դին:

Դեպքի վայր են ժամնել նաև ոստիկանության Չարենցավանի բաժնի օպերատիվ խումբը և Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնի խումբը:

Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

Ֆոտոռեպորտաժ

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք