8340 դիտում
20:42 09-09-2019
Հայաստանի հավաքականի խաղերին արգելվել է մեկ անձի մուտքը. հարուցվել է քրեական գործ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հանդես է եկել հայտարարությամբ, որում նշված է.
«Կազմակերպությունների և անհատների՝ մարզադաշտ մուտք գործելու արգելքի մասով Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիան հարցումներ է ստացել, որոնց ի պատասխան՝ հայտնում ենք, որ ՀՖՖ-ն պարտավորություն ունի ապահովելու անցկացվող խաղերի անվտանգությունը և պատասխանատու է մարզադաշտերում հասարակական կարգի պահպանման համար՝ ի կատարումն ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի սահմանած նորմատիվների և դրանց տառին ու ոգուն համապատասխան:
Ինչպես շատ երկրներում, այնպես էլ մեզ մոտ կան ֆիզիկական անձինք, ովքեր իրենց վարքագծով չեն նպաստում մարզադաշտերում կարգուկանոնի պահպանմանը կամ աչքի են ընկել արարքներով, որոնք, ըստ էության, վնասում են հայկական ֆուտբոլի հեղինակությանը:
Նման հարցերում ներգրավված անձի (անձանց) մուտքը մարզադաշտ այս պահին համարում ենք ոչ նպատակահարմար:
Սեպտեմբերի 5-ին և 8-ին կայացած Հայաստան-Իտալիա ու Հայաստան-Բոսնիա և Հերցեգովինա ընտրական հանդիպումներին արգելվել է միայն մեկ անձի մուտքը․ նրա նկատմամբ հարուցված է քրեական գործ»։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
3961 դիտում
23:34 18-04-2024
Արթուր Դավթյանը դուրս եկավ Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ
898 դիտում
22:06 16-04-2024
19 հայ բռնցքամարտիկներ կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը
862 դիտում
15:08 16-04-2024
Հունաստանում վառվեց Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը