211652_close_icon
views-count2230 դիտում article-date 19:59 09-09-2019

«Հայկական Վերածնունդ» սփյուռքյան կազմակերպությունը ողջունում է Նիկոլ Փաշինյանի և «Սասնա Ծռեր» կուսակցության համագործակցությունը

«Հայկական Վերածնունդ» սփյուռքյան կազմակերպությունը ողջունում է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը «Սասնա Ծռեր» կուսակցության ներկայացուցիչներ Ժիրայր Սեֆիլյանի և Գարեգին Չուգասզյանի հետ և հույս հայտնում, որ նման հանդիպումները կշարունակվեն և կվերածվեն համագործակցության՝ հանուն Հայաստանի զարգացման և պետականության ամրապնդման: «Սասնա Ծռեր» կուսակցությունը իր մեջ համախմբում է հայրենիքի նվիրյալների, ովքեր հայտնի են նախկին ռեժիմի դեմ պայքարում ցուցաբերած իրենց անձնազոհությամբ և սկզբունքայնությամբ, Հայաստանի ինքնիշխանության նկատմամբ առանձնահատուկ նվիրվածությամբ: Հուսով ենք, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը համագործակցության եզրեր կգտնի «Սասնա Ծռեր» կուսակցության հետ: Նման համագործակցությունը նոր շունչ և եռանդ կհաղորդի երկրում տեղի ունեցող հեղափոխական գործընթացներին, կխթանի արդարադատության հաստատմանը և կոռուպցիայի դեմ պայքարին, ինչպես նաև երկրի անվտանգության և ինքնիշխանության ամրապնդմանը: Հայրենիքում թավշյա հեղափոխությունից հետո տեղի ունեցած ժողովրդավարական հսկայական առաջընթացը վայելում է սփյուռքահայության լիակատար օժանդակությունը: Ինչպես Հայաստանի քաղաքացիները, այնպես էլ սփյուռքը կտրականապես դեմ են նախկին ռեժիմի փորձերին՝ խուսափել արդարադատությունից և ինչ որ կերպ վերադարձնել հին կարգերը: «Հայկական Վերածնունդը» ողջ սփյուռքի հետ միասնականորեն մերժում է ժողովրդավարությունից նահանջելու ցանկացած փորձ և պատրաստակամ է օժանդակել և համագործակցել ՀՀ իշխանությունների և բոլոր այն քաղաքական ուժերի հետ, որոնք ջանք չեն խնայում ապահովել Հայաստանի կայուն ժողովրդավարական զարգացումը: [b] «Հայկական Վերածնունդ» սփյուռքյան կազմակերպություն Փարիզ, 09/09/2019 [/b]

Նմանատիպ նյութեր