հիմնական կայք
Լրահոս

Հերթական արտակարգ դեպքը Արարատի մարզում. 79 գլուխ մանր եղջերավոր անասունները մնացել են ընթացող բեռնատար գնացքի տակ. բոլորը սատկել են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հերթական արտակարգ դեպքը Արարատի մարզում.  79 գլուխ մանր եղջերավոր անասունները մնացել են ընթացող բեռնատար գնացքի տակ. բոլորը սատկել են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 01:20-ի սահմաններում ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել «Հարավ-կովկասյան» երկաթուղի ՓԲԸ-ից, որ Մասիս-Արտաշատ ճանապարհի 591-րդ կմ հատվածում թիվ 1620 համարի գնացքը հարվածել է ոչխարի հոտին:


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են մեկնել ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեկաան հետախուզության բաժանմունքի օպերլիազորի գլխավորությամբ:

Ոստիկանները պարզել են, որ նույն օրը ժամը 00: 40-ի սահմաններում Արարատ-Երևան երկաթգծի նշված կմ-ի 7-րդ պիկետում Մարմարաշենն գյուղի հատվածում բեռնատար գնացքը, որը վարել է մեքենավար, Երևանի բնակիչ, 63-ամյա Սամվել Ա.-ն բախվել է գծերի վրա դուրս եկած Մարմարաշեն գյուղի բնակիչ, 36-ամյա Ալիֆ Հ.-ին պատկանող թվով 79 գլուխ մանր եղջերավոր անասուններին, որի հետևանքով անասունները սատկել են:

Փաստի առթիվ ոստիկանության Մասիսի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

Ֆոտոռեպորտաժ

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք