1915 դիտում
17:00 09-09-2019
ՀՀ վարչապետը շնորհավորել է Արցախի ժողովրդին ՏԻՄ ընտրությունների անցկացման կապակցությամբ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Արցախի ժողովրդին՝ տեղական ինքնակառավարման մարմինների՝ ազատ, արդար, մրցակցային ընտրություններ անցկացնելու կապակցությամբ:
Այս մասին Ն. Փաշինյանը գրել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում:
«Արցախի հերոսական ժողովրդին շնորհավորում եմ տեղական ինքնակառավարման մարմինների՝ ազատ, արդար, մրցակցային ընտրություններ անցկացնելու կապակցությամբ: Շնորհավորում եմ բոլոր ընտրված թեկնածուներին և նրանց արգասաբեր աշխատանք մաղթում՝ ի շահ հայրենիքի և ժողովրդի: Շնորհավորում եմ նաև ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացրած կազմակերպություններին, որոնց գործունեությունը՝ համընդհանուր գնահատմամբ, նպաստել է ընտրությունների որակի բարձրացմանը»,- նշել է ՀՀ վարչապետը:
Արցախի Հանրապետության 228 համայնքում և մայրաքաղաք Ստեփանակերտում սեպտեմբերի 8-ին կայացել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները: Ընդհանուր առմամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել է 415 թեկնածու:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
346 դիտում
11:26 25-04-2024
Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ
277 դիտում
10:43 25-04-2024
Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել