հիմնական կայք
Լրահոս

Երևանում բախվել են Mercedes-ն ու Mitsubishi-ն. կա վիրավոր. ճանապարհային ոստիկաններն ու վթարի մեջ հայտնված վարորդները ճանապարհ տվեցին միայն հարսանքավորներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևանում բախվել են Mercedes-ն ու Mitsubishi-ն. կա վիրավոր. ճանապարհային ոստիկաններն ու վթարի մեջ հայտնված վարորդները ճանապարհ տվեցին միայն հարսանքավորներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։30-ի սահմաններում Մոնթե Մելքոնյան փողոցում բախվել են Mercedes մակնիշի 35 DF 149 համարանիշի և Mitsubishi մակնիշի 81 FC 001 համարանիշի ավտոմեքենաները։


Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի ուղևորը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողներն ու ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։

Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարվման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ ավագ հետաքննիչ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

Ֆոտոլագրողը հայտնում է, որ բախման հետևանքով Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բաժանարար գոտու վրայով և հայտնվել պահեստային ճանապարհի մեջտեղում, և նշված հատվածով մեքենաները չէին կարողանում երթևեկել։ Ճանապարհային ոստիկաններն ու վթարի մեջ հայտնված վարորդները միայն ճանապարհ տվեցին նշված վայրով անցնող հարսանքավորներին՝ հարսին ու փեսային ցանկանալով՝ 7 շնչով սեղան նստեն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութ՝ Գագիկ Շամշյանի

Ֆոտոռեպորտաժ

Տեսանյութ



© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք