211652_close_icon
views-count2470 դիտում article-date 16:01 09-09-2019

Արմեն Գյուլբուդաղյանց. Մխիթարյանն իսկական առաջատար էր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում, կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի հետխախաղային մամուլի ասուլիսը: «Հենրիխ Մխիթարյանն իսկապես առաջատարի պես տարավ թիմն իր հետևից: Մեծ ծավալի, սևագործ աշխատանք տարավ: Անգամ այն տղաները, ովքեր չխաղացին, բոլորի էներգետիկան օգնեց, որ տանենք այս հաղթանակը: Մենք հիմա արդեն պատրաստվում ենք Լիխտենշտեյնի հետ խաղին: Եթե միավորները հիմա հաշվենք՝ այո, վերադարձել ենք ուղեգրի համար պայքարին: Բայց մենք նախ պատրաստվելու ենք Լիխտենշտեյնի, հետո՝ Ֆինլանդիայի հետ խաղին: Դրանից հետո միայն կհաշվենք միավորները»: Ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր