211652_close_icon
views-count1410 դիտում article-date 17:47 09-09-2019

Ժամանակավորապես կդադարեցվի Պարույր Սևակի փողոցի մի շարք բազմաբնակարան շենքերի գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ս.թ. սեպտեմբերի 10-ին ժամը 09.00-ից մինչև ժամը 17.00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Պարույր Սևակի փողոցի 1/1, 1/2, 1/3, 1/4 բազմաբնակարան շենքերի և հարակից առանձնատների գազամատակարարումը: «Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով»,-ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր