հիմնական կայք
Լրահոս

Իտալիան Եվրոյի որակավորման փուլերում նոր ռեկորդ սահմանեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իտալիան Եվրոյի որակավորման փուլերում նոր ռեկորդ սահմանեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ Եվրո-2020-ի որակավորման փուլում Իտալիայի հավաքականը արտագնա խաղում 2:1 հաշվով հաղթեց Ֆինլանդիային:


Իտալիան շարունակեց Եվրոյի որակավորման փուլերում անպարտելի հանդիպումների շարքը մինչև 36 խաղ (27 հաղթանակ, 9 ոչ-ոքի), ինչը նոր ռեկորդ է:

Վերջին անգամ իտալացիները որակավորման փուլում պարտվել է 2006թ. սեպտեմբերի 6-ին՝ Ֆրանսիային (1:3):

Իսկ Ռոբերտո Մանչինիի թիմի հաղթական շարքը հասավ 7 խաղի, ինչը Իտալիայի հավաքականի լավագույն արդյունքն է 2003թ. ի վեր, երբ հավաքականը ղեկավարում էր Ջովանի Տրապատոնին:

Խմբում Իտալիան հաղթել է բոլոր 6 խաղերում՝ գնդակների 18:3 հարաբերակցությամբ և 18 միավորով առաջատարն է: Ֆինլանդիան 12 միավորով երկրորդն է, իսկ Հայաստանի հավաքականը 9 միավորով՝ 3-րդը:

Տեսանյութ



© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք