211652_close_icon
views-count85468 դիտում article-date 12:35 09-09-2019

Ավտովթար Արարատի մարզում. Արտաշատում բախվել են ճանապարհային ոստիկանության Toyota-ն և Opel Astra-ն. երեխան տեղափոխվել է հիվանդանոց. ժամանել են տարածքի ոստիկանապետը, ՃՈ վաշտի ու դասակի հրամանատարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։15-ի սահմաններում Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում բախվել են Արտաշատ քաղաքի բնակիչ՝ 34-ամյա Սարգիս Կարապետյանի վարած Opel Astra մակնիշի 35 VV 501 համարանիշի և Toyota Corolla մակնիշի 683 II 01 համարանիշի 2156 կողային թափքի ճանապարհային ոստիկանության ծառայողական ավտոմեքենան։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի մեջ գտնվող անչափահաս աղջիկ ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արտաշատի բժշկական կենտրոն, որտեղից էլ՝ Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպաական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ։ Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Նարեկ Բադալյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են Toyota-ի վարորդի և հիվանդանոց տեղափոխված աղջնակի ինքնությունը։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 72+
72+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր