հիմնական կայք
Լրահոս

Ծնունդդ շնորհավոր, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյան

Ծնունդդ շնորհավոր, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյան Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, ՀՀ ոստիկանության նախկին պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի ծննդյան օրն է։


SHAMSHYAN.com
-ը շնորհավորում է Վ. Գասպարյանին՝ ծննդյան օրվա կապակցությամբ, և ցանկանում քաջ առողջություն։

Վ. Գասպարյանի կենսագրական տվյալները՝

Ծնվել է 1958 թ. սեպտեմբերի 9-ին, էստոնիայի ՍՍՀ Տալլին քաղաքում։

1976-1978 թթ. ծառայել է Խորհրդային բանակում։

1982-1985 թթ. ծառայել է Երևանի ՆԳ վարչությունում, որպես քրեական հետախուզության բաժնի օպերատիվ-հետախուզական խմբի կրտսեր տեսուչ, ապա՝ ՊՊԾ միլիցիայի գնդի միլիցիոներ։

1985-1989 թթ.՝ ուսանել է ԽՍՀՄ ՆԳՆ բարձագույն քննչական դպրոցում, որն ավարտել է գերազանցությամբ և ստացել իրավաբանի որակավորում։

1989-1992 թթ.՝ Երևանի Լենինյան ՆԳ բաժնի քննչական բաժանմունքի քննիչ։

1992-1992 թթ.՝ ՀՀ ՆԳ նախարարի օգնական, հատուկ հանձնարարությունների գծով օգնական, Կոտայքի և Աբովյանի ՆԳ բաժնի պետ։

1992–1993 թթ.՝ ՀՀ ՆԳ նախարարի տեղակալի պաշտոնակատար։

1993–1995 թթ.՝ Սևանի, այնուհետև էջմիածնի, Արմավիրի տարածքային ՆԳ վարչության պետ։

1995 թ.` այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ ազատվել է ՆԳՆ համակարգից։

1995–1997 թթ.՝ ՀՀ զինվորական դատախազի առաջին տեղակալ, ապա ՀՀ զինվորական դատախազի պարտականությունների ժամանակավոր կատարող։

1997–2010 թթ.՝ զբաղեցրել է ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետի պաշտոնը։

ՀՀ Նախագահի 2001 թ. օգոստոսի 16-ի հրամանագրով շնորհվել է գեներալ-մայորի կոչում։

2010-2011 թթ. զբաղեցրել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը։

ՀՀ Նախագահի 2011 թ. սեպտեմբերի 3-ի հրամանագրով շնորհվել է գեներալ-լեյտենանտի կոչում։

ՀՀ Նախագահի 2011 թ. նոյեմբերի 1-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ ոստիկանության պետի պաշտոնին։

1992-1995 թթ.՝ ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր։

Պարգևատրվել է՝ ՀՀ Նախագահի հրամանագրերով. 1998 թ.՝ «Արիության մեդալ»-ով, 2006 թ.՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով, 2009 թ.՝ «Վարդան Մամիկոնյան» շքանշանով։

2000 թ.՝ ՀՀ Ազգային ժողովի պատվոգրով։

ՀՀ պաշտպանության նախարարի հրամաններով. 1997 թ.՝ «Հ. Բաղրամյանի 100-ամյա հոբելյանի» հուշամեդալով, 2002 թ.՝ «Դրաստամատ Կանայան» մեդալով, 2003 թ.՝ «Վազգեն Սարգսյան» մեդալով, 2006 թ.՝ «Անբասիր ծառայության համար» 1-ին աստիճանի մեդալով, 2009 թ. «Գարեգին Նժդեհ» մեդալով, 2010 թ.՝ «Անբասիր ծառայության համար» 2-րդ աստիճանի մեդալով, «Անդրանիկ Օզանյան» մեդալով, 2012 թ.՝ «ՀՀ ԶՈԻ-20 տարի» հոբելյանական մեդալով:

Հասարակական կազմակերպությունների կողմից տրված մի շարք մեդալներով և այլ պարգևներով։

Ամուսնացած է, ունի չորս երեխա, վեց թոռ։

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք