211652_close_icon
views-count3966 դիտում article-date 09:32 09-09-2019

Կանադայում կայացել է Կարին Հովհաննիսյանի «Ես մենակ չեմ» վավերագրական ֆիլմի պրեմիերան. ներկա էր Աննա Հակոբյանը. ՖՈՏՈՈԵՊՈՐՏԱԺ

Սեպտեմբերի 7-ին Տորոնտոյի միջազգային կինոփառատոնին լեփ-լեցուն դահլիճում կայացավ Կարին Հովհաննիսյանի «Ես մենակ չեմ» վավերագրական ֆիլմի պրեմիերան: Ֆիլմը ներկայացնում է Հայաստանում 2018 թվականի ապրիլին տեղի ունեցած թավշյա հեղափոխությունն իր ողջ բացառիկ ընթացքով և հաջողությամբ։ Կանադայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքի էջը հայտնում է, որ միջոցառմանը ներկա էին Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպան Անահիտ Հարությունյանը, հայազգի մեծանուն երաժիշտ, ֆիլմի համահեղինակ Սերժ Թանկյանը, Կանադայում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի անդամներ, ինչպես նաև կանադահայ համայնքի բազում ներկայացուցիչներ։ Ֆիլմի ավարտին, հանդիսատեսի հոտնկայս ծափողջյունների ներքո, բեմահարթակում կայացավ հարց ու պատասխան Աննա Հակոբյանի, Կարին Հովհաննիսյանի, Սերժ Թանկյանի և ֆիլմի ստեղծագործական անձնակազմի մասնակցությամբ։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր