հիմնական կայք
Լրահոս

120 մլն դրամի հափշտակման փաստով Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում հարուցվել է քրեական գործ

120 մլն դրամի հափշտակման փաստով Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում հարուցվել է քրեական գործ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում՝ ՀՀ քր-օր-ի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, հարուցվել է քրեական գործ:


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս տարվա օգոստոսին, նշված գործի շրջանակում, Ռաֆիկ Ս.-ն քննչական վարչությունում հաղորդում է տվել, որ Երևանի բնակիչ Արթուր Ա.-ն, որը հանդիսանում է «Օկտան ԴՊ» ՍՊԸ-ի փոխտնօրեն, հանդես գալով որպես նշված ՍՊԸ-ի տնօրեն, յուրացրել է իր և գործընկերոջ՝ Սայադ Զ.-ի՝ 2002 թվականի ընթացքում ընկերության համար գազալցակայանի տարածքի գնման նպատակով նրան որպես փոխառություն հատկացված առանձնապես խոշոր չափերի՝ 120 մլն դրամը և այն իր անվամբ որպես փոխառություն է ձևակերպել նշված ընկերությունում, իսկ հետագայում ողջ գումարը հափշտակել է:

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, Սայադ Զ.-ն Հայաստանի նախկին նախարարներից մեկի եղբայրն է:

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք