211652_close_icon
views-count9354 դիտում article-date 23:44 08-09-2019

Կրասնոյարսկում հայտնաբերել են մեկ ամիս առաջ աղետի ենթարկված ուղղաթիռը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ռուսաստանում մոտ մեկ ամիս առաջ անհետացած Մի-2 ուղղաթիռը հայտնաբերվել է Կրասնոյարսկի երկրամասի Դուդինկա քաղաքում: «Սեպտեմբերի 7-ին տեղի բնակիչներից տեղեկություն է ստացվել, որ Դուդինկայից 47 կմ հեռավորության վրա հայտնաբերվել է այրված ուղղաթիռ: Սեպտեմբերի 8-ին աղետի վայր է ժամանել Փրկարար-ծառայության ուղղաթիռը՝ հետաքննչական խմբով, անցկացվում են հետաքննչական գործողությունները: Աղետի և հետագա հրդեհի փաստը հաստատված է», նշված է ՌԴ ԱԻՆ հայտարարության մեջ: Հայտնաբերված ուղղաթիռը գործնականում ամբողջությամբ այրվել է, պահպանվել են միայն պոչային հատվածն ու պտուտակի թիակները: Փրկարարները աղետի վայրում հայտնաբերել են նաև երկու հոգու մարմինները: Ուղղաթիռը անհետացել էր օգոստոսի 11-ին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր