211652_close_icon
views-count32431 դիտում article-date 16:55 08-09-2019

Ավտովթար Երևանում. Ճակատ-ճակատի բախվել են անհատ ձեռներեցի Infiniti-ն և ոստիկանության զորքերի ծառայողի Opel-ը. կա 6 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:30-ի սահմաններում Նար-Դոսի փողոցի 77 շենքի դիմաց բախվել են ՆարԴոս փողոցի բնակիչ, 34-ամյա Սամվել Պետրոսյանցի վարած Infiniti 77 PC 707 համարանիշի և Երևան քաղաքի Կիլիկիա թաղամասի բնակիչ, 39-ամյա Համլետ Ֆրանգյանի վարած Opel մակնիշի 36 DF 841 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Ֆրանգյանը, նրա ուղևորներ, Երևանի բնակիչներ, 29-ամյա Ա. Առաքելյանը, 24-ամյա Ս. Գրիգորյանը, ինչպես նաև Infiniti–ի ուղևորներ, Երևանի բնակիչներ, 34-ամյա Լ. Աստրյանը, 34-ամյա Ա. Ոսկանյանը, 39-ամյա Մ. Միրզոյանն ու 26-ամյա Մ. Հարութունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Օպերատիվորեն ժամանել են Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերտաիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի և ավագ հետաքննիչ Գեղամ Սարգսյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Ս. Պետրոսյանցը անհատ ձեռներեց է, իսկ Հ. Ֆրանգյանը ծառայում է ՀՀ ոստիկաւնության N զորամասում, կոչումով ոստիկանության ավագ լեյտենանտ է: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+

Նմանատիպ նյութեր