հիմնական կայք
Լրահոս

Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում կմեկնարկի «Մանարյանական «Անհաղթ աքլորը» 40 տարեկան» խորագիրը կրող լուսանկարների ցուցադրությունը

Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում կմեկնարկի «Մանարյանական «Անհաղթ աքլորը» 40 տարեկան» խորագիրը կրող լուսանկարների ցուցադրությունը Սեպտեմբերի 7-ից հոկտեմբերի 1-ը տեղի կունենա «Մանարյանական «Անհաղթ աքլորը» 40 տարեկան» խորագիրը կրող արխիվային լուսանկարների բացառիկ ցուցադրությունը:


Ցուցադրությունը նվիրված է հայ դերասան, ռեժիսոր, սցենարիստ, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանի ծննդյան 95-ամյակին և Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի «Անհաղթ աքլորը» ներկայացման 40-ամյակին:

Ցուցադրության հանդիսավոր բացումը տեղի կունենա Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում:

Հայ հանրությանը կներկայացվի Երվանդ Մանարյանի՝ տիկնիկային արվեստի ոլորտում ունեցած ծանրակշիռ դերակատարության և նրա կողմից բեմադրված «Անհաղթ աքլորը» տիկնիկային ներկայացման անցած ուղին։

Սեպտեմբերի 7-ին կտրվի նաև Տիկնիկային թատրոնի նոր թատերաշրջանի մեկնարկը:

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք