211652_close_icon
views-count2061 դիտում article-date 13:10 08-09-2019

«Մենք ցանկանում ենք Հայաստանը տեսնել որպես հաջողակ երկիր՝ ժողովրդավար և անվտանգ. ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչ

Միացյալ Նահանգները ցանկանում է տեսնել հզոր եւ բարգավաճ Հայաստան, [url=https://www.amerikayidzayn.com/a/5073171.html]«Ամերիկայի Ձայն»[/url]-ին հայտնել է ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Ջորջ Քենթը. «Մենք ցանկանում ենք Հայաստանը տեսնել որպես հաջողակ երկիր՝ բարգավաճող, ժողովրդավար եւ անվտանգ»: Հայաստանի անկախացումից ի վեր, Միացյալ Նահանգները նորանկախ Հայաստանի Հանրապետությանն ավելի քան երկու միլիարդ դոլարի օգնություն է տրամադրել՝ գյուղատնտեսական ոլորտի բարեկարգումից մինչեւ մարդասիրական օգնություն, պատերազմական գոտու ականազերծում, կրթական եւ շատ այլ ծրագրերի միջոցով։ «Թավշյա հեղափոխությունից» ի վեր, Միացյալ Նահանգները շարունակում է օգնել Հայաստանին այլընտրանքային եւ մաքուր էլեկտրաէներգիայի միջոցներ զարգացնել, իրականացնել երկրի համար կարեւորագույն նշանակություն ունեցող ժողովրդավարական բարեփոխումներ: Ջորջ Քենթի խոսքով, 2018-ի գարնան խաղաղ իշխանափոխությունը Հայաստանի համար զարգացման նոր դռներ է բացել եւ ԱՄՆ-ը մեծապես շահագրգռված է Հայաստանին օգնել այս գործում։ «Թավշյա հեղափոխությունից մեկ տարի անց, Հայաստանն ունի հաջողակ երկիր դառնալու լուրջ հնարավորություն, մենք ցանկանում ենք տեսնել Հայաստանին որպես կայացած եւ հաջողակ երկիր, դա մեր իսկ շահերից է բխում»,- նշել է ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի տեղակալ Ջորջ Քենթը։

Նմանատիպ նյութեր