211652_close_icon
views-count25175 դիտում article-date 22:17 08-09-2019

Կոտայքի մարզում բախվել են ԳԱԶ-24-ն ու 06-ը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հետաքննիչ Ավետիք Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում սեպտեմբերի 6-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 21:00-ի սահմաններում, Ակունք գյուղի կենտրոնական խճուղու վրա բախվել են Աբովյան քաղաքի բնակիչներ, 20-ամյա Հակոբ Բ.-ի վարած ԳԱԶ-24 մակնիշի 35 GA 316 համարանիշի և 31-ամյա Միսաք Ա.-ի վարած ՎԱԶ-2106 մակնիշի 96 NS 006 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 06-ի ուղևոր, Կոտայքի մարզի բնակիչ, 39-ամյա Սլավիկ Բ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արտակ Ղազարյանի գլխավորությամբ: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 55+
55+

Նմանատիպ նյութեր