հիմնական կայք
Լրահոս

ԱՄՆ-ում աճում է էլեկտրոնային սիգարեթներից զոհերի թիվը, հարյուրավոր մարդիկ թոքերի խնդիրներ ունեն

ԱՄՆ-ում աճում է էլեկտրոնային սիգարեթներից զոհերի թիվը, հարյուրավոր մարդիկ թոքերի խնդիրներ ունեն ԱՄՆ-ում աճել է էլեկտրոնային սիգարեթներից ենթադրյալ զոհերի քանակը:


Ինչպես հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը (CDC), արդեն հաստատվել է մահվան 5 դեպք, որոնց պատճառը էլեկտրոնային սիգարեթներից առաջացած հիվանդություններն են:

Ընդհանուր առմամբ, էլեկտրոնային սիգարեթների հետ կապված թոքերի հիվանդություններ են ունեցել 33 նահանգների ավելի քան 450 բնակիչ:

CDC-ը նշել է, որ հիվանդների մոտ որևէ վարակ չի հայտնաբերվել, այդ իսկ պատճառով մասնագետները հիվանդություների այդ դեպքերը կապում են հենց քիմիական ազդեցության հետ:

Հետազոտության առաջին արդյունքները վկայում են դեպքերի կլինիկական նմանությունները: Շատ հիվանդներ հայտնել են, որ կանաբինոիդ պարունակող հեղուկներով էլեկտրոնային սիգարեթներ են ծխել:

Հիվանդների ավելի փոքր մասը հայտնել է միայն նիկոտինային արտադրանք օգտագործելու մասին:

Բոլոր տուժածները սիգարեթները ծխել են միջինը 90 օր:

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք