Բեռլինում Porsche-ն մահացու վրաերթի է ենթարկել 4 հետիոտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բեռլինում ողբերգական պատահար է գրանցվել:
Porsche ավտոմեքենան Միտտե շրջանի փողոցներից մեկում մեծ արագությամբ դուրս է եկել ճանապարհից և վրաերթի ենթարկել մայթին կանգնած հետիոտներին, որոնցից 4-ը, այդ թվում, մեկ երեխա, տեղում մահացել են:
Եվս երկուսը, որոնցից մեկը մեքենայի վարորդն է եղել, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Վրաերթի պատճառները դեռևս հայտնի չեն: