211652_close_icon
views-count6634 դիտում article-date 23:45 07-09-2019

Հարբած ջրարջերը լցվել են Կանադայի մայրաքաղաքի փողոցներ

Կանադայի մայրաքաղաք Օտավայի Սթիթսվիլ շրջանում բնակիչները փողոցներում տասնյակ ջրարջեր են հայտնաբերել: Կենդանիները թմրած վիճակում են եղել և հազիվ են կարողացել շարժվել: Բնակիչները զանգահահարել են Կենդանիներ պաշտպանության ծառայություն, որոնց ներկայացուցիչները ժամանել են «դեպքի» վայր: Կենդանաբանները պարզաբանել են, որ ջրարջերը պարզապես հարբել են ծառերից ընկած և արդեն թթված մրգեր ուտելով: Նրանք խորհուրդ են տվել քաղաքացիներին, որպեսզի նրանք ձեռք չտան կենդանիներին, քանի որ նրանք որոշ ժամանակ անց ուշքի կգան և ինքնուրույն կհեռանան իրենց բնակության վայրերը:

Նմանատիպ նյութեր