211652_close_icon
views-count181227 դիտում article-date 19:42 07-09-2019

Գրեթե մեկ օր է, Գեղարքունիքի մարզի ոստիկանները, փրկարարները, գյուղացիները և Սոթքի հանքի անվտանգության ծառայության աշխատակիցները որոնում են անհայտ կորած 15-ամյա աղջկան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ սեպտեմբերի 6-ից, ժամը 21:00-ից Արտակարգ իրավիճակների փրկարար-ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության, նույն վարչության Վարդենիսի և Մարտունու հրշեջ-փրկարարական ջոկատների ավելի քան 20 հրշեջ-փրկարարներ, ինչպես նաև ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և ոստիկանության Վարդենիսի բաժնի մի քանի ծառայությունների 30-ից ավելի աշխատակիցներ, Վարդենիսի ոստիկանապետ Սամվել Գալստյանի գլխավորությամբ, ինչպես նաև Կուտական գյուղի մեծ թվով բնակիչներ՝ գյուղապետի գլխավորությամբ և Սոթքի հանքի անվտանգության ծառայության մեծ թվով աշխատակիցներ շարունակում են Կուտական գյուղի բնակիչ, 15-ամյա Արեգա Մ.-ի որոնողական աշխատանքները: Ինչպես Գեղարքունիքի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխային երեկվանից որոնում են, որոնողական աշխատանքներն էլ մինչ այժմ շարունակվում են: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ փրկարարները, ոստիկանները, գյուղացիները ու Սոթքի հանքի ծառայողները, բառիս բուն իմաստով, որոնողական աշխատանքներ են կատարել մի քանի կիլոմետր շառավղով: Երեխան երեկ կորել է այն պահից հետո, երբ մոր հետ նախիրին արոտավայրից իջեցնելիս է եղել, մայրը աղջկան ասել է. «Սպասի, կովերին գոմն անեմ ու միասին գնանք տուն»: Մոտ 10 րոպե անց մայրը գոմից դուրս է եկել և նկատել, որ երեխան չկա: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին, որ երեխան տառապում է էպիլեպսիայով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի [color=#EF2929]Արեգա Լևոնի Մելիքյան ծնված 12.04.2004թ., տառապում է էպիլեպսիա հիվանդությամբ։ Ս/թ սեպտեմբերի 6֊ին, ժամը 19։30֊ի սահմաններում անհայտ կորել է։ Հասակը մոտ 1,30, նիհարավուն կազմվածքով, շեկ մազերով։ Հագին եղել է յասամանագույն ժակետ, մոխրագույն տաբատ, ռոզվի գույնի հողաթափեր։[/color]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 70+
70+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր