հիմնական կայք
Լրահոս

ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնն արժանացել է մշակութային ժառանգության ոլորտում այս տարվա «Եվրոպա Նոստրա» մրցանակին

ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնն արժանացել է մշակութային ժառանգության ոլորտում այս տարվա «Եվրոպա Նոստրա»  մրցանակին Մայիս ամսին հայտարարված ՙԵվրոպա Նոստրա՚ մրցանակի դափնեկիրների թվում Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ կա: Խոսքը ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի մասին է: Կենտրոնը մրցանակ է շահել կրթության, վերապատրաստման և իրազեկման անվանակարգում:


Կենտրոնում 12-ից 18 տարեկան պատանիներն ու երիտասարդներն իրենց մշակութային առանձնահատկությունները համատեղում են ամենաժամանակակից գործիքների հետ ստեղծագործական այնպիսի դասընթացներում, ինչպիսիք են անիմացիան, խաղերի ծրագրավորումը, երաժշտությունը, ստեղծագրությունը և ռոբոտաշինությունը:

Ժյուրին նշել է, որ «ԹՈւՄՈ-ն հստակ պատկերացում ունի կրթական գործընթացի մասին և համակողմանի մոտեցում է ցուցաբերում` ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով խոցելի խմբերի պատանիներին ներգրավելով կրթության տարբեր ոլորտներում՚:

ՙԿրթական ծրագրերը նպաստել են նաև նյութական և ոչ նյութական ժառանգության թվայնացմացմանը՚,- հավելել է մրցութային ժյուրին:

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք