1807 դիտում
22:56 06-09-2019
Հնագույն քաղաքակրթությունների մնացորդների պեղումներով զբաղվող հայ– իտալական համատեղ նախագիծը մշակութային ժառանգության մրցույթի մրցանակակիրների թվում է
Մայիս ամսին մշակութային ժառանգության ոլորտում Եվրոպայի ամենահեղինակավոր ՙԵվրոպա Նոստրա՚ մրցույթը հայտարարեց այս տարվա հաղթողների անունները: Հայ – իտալական համատեղ Կոտայքի հետախուզական նախագիծը (KSP) մրցանակակիրների թվում է:
Նախագծի շրջանակներում կանխատեսումային մոդելների և ժամանակակից տեխնիկական միջոցների օգտագործումը թույլ տվեց Հայաստանի Կոտայքի տարածաշրջանում բացահայտել 100-ից ավելի նոր հնավայրեր, որոնք թվագրվում են պալեոլիթյան ժամանակաշրջանից մինչև միջնադար։
Բոլոր հետազոտական աշխատանքներն իրականացվել են տեղի ինստիտուտների և գիտնականների հետ սերտ համագործակցության պայմաններում: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել դասընթացների և դաշտային գործողությունների միջոցով տեղի անձնակազմի և հմուտ աշխատողների վերապատրաստմանը, ինչպես նաև հայկական բուհերի և ակադեմիաների ուսանողների գիտական պատրաստվածությանը:
Եվրոպական ժառանգության մրցույթը / ՙԵվրոպա Նոստրա՚ մրցույթը ֆինանսավորվում է ԵՄ «Ստեղծարար Եվրոպա» ծրագրի կողմից: Այս տարվա՝ 16 երկրներ ներկայացնող 25 դափնեկիրները գնահատանքի են արժանացել պահպանման, հետազոտության, նվիրվածության ու կրթության, վերապատրաստման և իրազեկման ոլորտում իրենց տպավորիչ ձեռքբերումների համար:
Հաղթողները կպարգևատրվեն եվրոպական ժառանգության բարձր մակարդակի մրցանակաբաշխության արարողության ընթացքում, որը տեղի կունենա հոկտեմբերի 29-ին, Փարիզում՝ Եվրոպական ժառանգության կոնգրեսի ժամանակ:
Նմանատիպ նյութեր
992 դիտում
16:50 07-03-2022
Քննարկվել են հայ-իտալական մշակութային ժառանգության ոլորտում համագործակցության նոր ծրագրերը
Այս բաժնից
385 դիտում
21:43 23-04-2024
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
661 դիտում
21:31 23-04-2024
Երբ-որ ես տեսնեմ, որ ինձանից շատ ակնկալողներ կան, իրավիճակի լուծման իմ տարբերակն ասելու եմ․ Սերժ Սարգսյան